A
A
Այսուհետ կարելի է տոմսեր ձեռք բերել նաեւ օն-լայն
Այսուհետ «ՄՈՍԿՎԱ» կինոթատրոնում նախընտրած ֆիլմը դիտելու համար այլևս պարտադիր չէ տոմս ձեռք բերել միայն կինոթատրոնի տոմսարկղից: «ՄՈՍԿՎԱ» կինոթատրոնը cult.am մշակութային պորտալի հետ համատեղ այսուհետ իրականացնելու է նաև էլ. տոմսերի վաճառք: cult.am-ի մասին cult.am-ը Ձեզ հետաքրքրող մշակութային անցուդարձի մասին ողջ տեղեկատվությունն ու այդ անցուդարձին մասնակցելու համար Ձեզ անհրաժեշտ բոլոր գործիքներն են` մեկ տեղում։ cult.am-ն իր այցելուներին առաջարկում է.
- Կատալոգային վեբ-աֆիշա` ՀՀ-ում տեղի ունեցող մշակութային ամենատարբեր ոլորտների գրեթե բոլոր միջոցառումների (թատրոն, համերգ, կինո, ցուցահանդես, փառատոն և այլն) մասին ամբողջական և պարբերաբար թարմացվող տեղեկատվությամբ։
- Ձեր ցանկացած միջոցառման համար էլեկտրոնային տոմս գնելու հնարավորություն` ընդամենը մի քանի րոպեի ընթացքում, միանգամից Ձեր համակարգչից, Ձեր նախընտրած տեղերի ընտրությամբ և Ձեր նշած էլեկտրոնային փոստին էլեկտրոնային տոմսի առաքմամբ։
- Էլեկտրոնային վճարման հնարավորություն` ArCa վիրտուալ քարտի, VISA կամ MasterCard պլաստիկ քարտի կամ iDram վճարային համակարգի միջոցով։
- Ձեր նախընտրություններին համապատասխանող միջոցառումների մասին թարմ տեղեկություններին բաժանորդագրման հնարավորություն։ Սոցիալական ցանցերում Ձեր ընկերների հետ հաղորդակցվելու, միջոցառումների մասին Ձեր կարծիքը կիսելու, Ձեր այցելած միջոցառումներին Ձեր ընկերներին հրավիրելու հնարավորություններ։