Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդական մայրաքաղաքի փակում. բանալին՝ Ստեփանավանին

Հասարակություն
339fc0d392c7f721f6998a9b8b404e45

Մոտ մեկ տարի Սիսիանում հանգրվանած Երիտասարդական մայրաքաղաքի բանալին Սիսիանից Ստեփանավան տեղափոխվեց: 2014թ.-ի Երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն հայտ էին ներկայացրել Սիսիան եւ Էջմիածին քաղաքները: 2015թ.-ին հայտատու քաղաքների թիվը հասավ 6-ի: Պայքարում էին Եղեգնաձոր, Ստեփանավան, Չարենցավան, Ծաղկաձոր, Քաջարան եւ Կապան քաղաքները: «Եթե չլիներ Սիսիանի հաջողված օրինակը, ապա 2015թ.-ին երիտասարդական մայրաքաղաքի մրցույթին չէինք ունենա երկու անգամ ավելի շատ հավակնորդներ»,- ասաց սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Երիտասարդական մայրաքաղաքում վերջին մեկ տարում կյանքն աշխուժացել էր: Սիսիանում հիմնվեց երիտասարդական այգի, ավելացավ ՀԿ-ների թիվը: Ծրագրի շրջանակում Սիսիանն ունեցավ քաղաքի օրհներգ, իրականացվեցին մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցել են երիտասարդներ ինչպես Հայաստանի տարբեր քաղաքներից, այնպես էլ ԼՂՀ-ից։