Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի գործով փաստաբաններից մեկը բացարկ հայտնեց մեղադրող կողմին (տեսանյութ)

Հասարակություն
unnamed3

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով դատական նիստը՝ ամբաստանյալներ  Գոռ Առաքելյանի, Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի մասնակցությամբ։ Նիստը մեկնարկել է  մեկ ժամ ուշացմամբ. ամբաստանյալներին ՔԿՀ-ից դատարան ուշացումով են բերել։ Ամբաստանյալ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը բացարկ հայտնեց մեղադրող կողմին՝ դատախազ Սարգսյանին՝ կասկածի տակ առնելով նրա անաչառությունը։ Նա համոզմունք հայտնեց, որ դատախազը եւ գործով քննիչը բազմակողմանի եւ անկողմնակալ քննություն չեն իրականացրել եւ իր պաշտպանյալին առաջադրել են այնպիսի ծանրագույն մեղադրանքներ, որոնց հետ կապված ապացույցները եւս խիստ կասկածելի են։ Նրա համոզմամբ՝  իր պաշտպանյալի նկատմամբ չի իրականացվել դատաբժշկական փորձաքննություն, եւ մերժվել են իր կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները։ Դատարանը հեռացավ միջնորդության պահանջը քննելու։