«Դու ուտես, փորդ լցնես, ես էլ չունեմ՝ սոված մեռնե՞մ» (տեսանյութ)
Քաղաքական ու տնտեսական անցուդարձին հիմնականում հեռուստատեսությամբ հետեւող Դմիտրով գյուղի բնակիչները ամեն մի ռեպորտաժ քննարկում են նարդու սեղանի մոտ։ «Տելեվիզորով էլ ասում է` չունես, քիչ կեր, քիչը վերցրու: Ո՞նց թե. ինչի դու ուտես, փորդ լցնես, ես էլ չունեմ, սոված մեռնե՞մ»,- բողոքում է Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչ Խաչատուր Խաչատրյանը: Թեեւ, ըստ կառավարության հավաստիացումների, գնաճը նահանջել է, սակայն գյուղի խանութները շարունակում են ալյուր եւ շաքարավազ չվաճառել: Գյուղացիները շատ չեն սրտնեղում. «Շաքարավազ ինչ ենք անում` ամառը զակատ արել ենք, կամպոտները կան, բոլ ա մեզ համար, վարեննեքը կան: էտ ա, դրանցով բավարարվում ենք»: Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչները բողոքում են նաեւ հացի գնի բարձրացումից ու քաշի պակասից։ Փռի աշխատակիցները բողոքներն անհիմն են համարում. Ի դեպ, մեր նկարահանման ժամանակ հացի փռի աշխատակիցներն աննկատ պոկել էին հացի նոր գնի ու քաշի մասին վկայող փոքրիկ թղթիկը: Տեսանյութը՝ ավելի ուշ