Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թմրամիջոց՝ «Օպել Աստրա»-ի ուղևորի գրպանից

Հասարակություն
c214fd8fa912194310a1f939a3e2c0f4

Դեկտեմբերի 26-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները «Հրազդան» քրեակատարողական հիմնարկության տարածք թմրամիջոց նետելու կասկածանքով, Վանատուր թաղամասից, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին՝ 1976 թ. ծնված Տիգրան Թ.-ին և ուղևորին` 1983 թ. ծնված Մինաս Շ.-ին: Խուզարկությամբ Մինաս Շ.-ի գրպանից հայտնաբերվել է 13 դեղահաբ և թերթի մեջ փաթեթավորված, կանեփի հոտով զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: