Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամանորը կարող եք դիմավորել եկեղեցում. ժամանակացույց

Հասարակություն
dedede

Սիրելի հավատացյալներ, Ամանորի գիշերը Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիները  բաց են լինելու: Սիրով սպասում ենք ձեզ՝ Ամանորը Հայ Եկեղեցում դիմավորելու: Ամանորի գիշերը`ուղիղ կեսգիշերին, բոլոր եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևորականների առաջնորդությամբ հավատավոր հայորդիները աղոթք կառաքեն առ Աստված մեր Հանրապետության բարօրության ու խաղաղության համար: Արարողության ավարտին առաջին անգամ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ կկատարվի նռան օրհնության կարգ: Տոնական ժամանակացույց Հունվարի 1-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի ս. պատարագ, որի ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք: Հունվարի 5-ին` ժամը 17:00-ին, կմատուցվի Ս. Ծննդյան Ճրագալույցի ս.պատարագ: Հունվարի 6-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի Ս. Ծննդյան տոնական ս. պատարագ: Հունվարի 7-ին` ժամը 10:30-ին, կմատուցվի ս. պատարագ` ի հիշատակ ի Տեր հանգած հավատավորների:   Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին