A
A
Մոտորանավակով մտել են Սեւանա լիճ եւ չեն կարողացել դուրս գալ
Հունվարի 8-ին, ժամը 14.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներ Ռ. և Ա. Խաչատրյանները մոտ 4 ժամ առաջ մոտորանավակով դուրս են եկել Սևանա լիճ և վատ տեսանելիության պատճառով (մառախուղ) չեն կարողանում ետ վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և ջրափրկարարական ջոկատը: Ափամերձ հատվածում փրկարարները իրականացրել են որոնողական աշխատանքներ: Քաղաքացիներ Ռ. և Ա. Խաչատրյաններից տեղեկատվություն է ստացվել, որ դուրս են եկել լճի ափամերձ հատված և տեղի ուժերով վերադառնում են տուն: Փրկարարները Արծվանիստ գյուղի մոտակայքից քաղաքացիներին անվնաս տեղափոխել են իրենց բնակարան: ԱԻՆ