A
A
Կալանավորված դատավորը ցուցմունք չի տալիս
Անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին կալանավորված ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը որեւէ ցուցմունք չի տվել եւ մեղքը չի ընդունում։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Կարեն Թումանյանը, պաշտպանական կողմն է որոշում՝ ցուցմունք տալ, թե ոչ։ Պաշտպանը առայժմ որեւէ կարծիք չի հայտնում՝ նշելով, որ առաջիկա օրերին կատարվող գործողություններից հետո դիրքորոշում կհայտնի։ Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ դատավորը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին։ Ըստ նյութերի, Խաչատուր Խաչատրյանն իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել եւ ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: