Մանկապարտեզի տնօրենն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը. Փաստինֆո
Եղվարդի մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ մանկապարտեզի տնօրեն Մ.Մանուկյանը, չնայած նախապես ներկայացրած հիվանդության մասին տեղեկանքին, այնուամենայնիվ, դեկտեմբերի 29-ին ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, նրան առաջադրվել է մեղադրանք, ինչը նա ընդունել է: Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահակահամաճարակային կանոնները, մանկապարտեզի խոհանոցում ստեղծվել է հակասանիտարահամաճարակային իրավիճակ, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի սաների, աշխատակիցների ու նրաց հետ շփվող մարդկանց զանգվածային թունավորման։ Ավելին՝ այստեղ