Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ են հնչել Գյումրու տարբեր հատվածներում (տեսանյութ)

Հասարակություն
rus

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրու Մյասնիկյան 188 տանը: Նախնական տվյալներով, մեզ հասած տեղեկությունների համաձայն սպանվածներից 2-ը տղամարդ են, 3-ը`կին, մեկն էլ`աղջիկ: Նրանք մեկ ընտանիքի անդամներ են, սպանություն կատարողները, ըստ նախնական վարկածի, ռուս 2 զինվորական են: Մեզ նաև տեղեկություն է հասել այն մասին, որ 8-րդ զինվորական թաղամասում հնչել են կրակոցներ: Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Մարալիկ, Ազատան և Գյումրի մտնող ճանապարհահատվածներում, ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանները, ովքեր զինված են ինքնաձիգներով: «Ազդարար» լրատվականին Գյումրու «Մոր և մանկան» Ավստրիական հիվանդանոցից տեղեկացրին, որ երեխաայի վիրահատությունն ավարտվել է, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Փոքրիկը վնասվածք է ստացել կրծքավանդակի հատվածում կտրող-ծագող գործիքով: Տեղեկություն է ստացվել, որ կրակոցներ են հնչել քաղաքի տարբեր հատվածներում՝ այդ թվում Գյումրու մարզադաշտի տարածքում: Լեւոն Բարսեղյանը դեպքի վայրից հայտնում է, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի պետ Ա.Ռուզինսկին բազայի այլ զինվորականների հետ սպանության վայրում է։ Տեսանյութը՝ «Ցայգ» ՀԸ