Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհներին մերկասառույց է

Կարևոր լուրեր Հասարակություն
ավտօ3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածում, Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի տարածաշրջանի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն