«12 օրով բանկ են փակում, հա՞, մարդիկ իրար սպանում էին» (տեսանյութ)
Եթե այս տարվա առաջին 12 օրվա ընթացքում դուք պետք է շտապ դրամական փոխանցում կատարեիք, միեւնույն է՝ չէիք կարող։ Ամանորյա տոներից հետո այսօր առաջին օրն էր, որ բանկերը բացել էին իրենց դռները։ Հայաստանի տնտեսությունը 12 օր մատնվել էր պարապուրդի։ Բնակչությունը դժգոհ է։ «Սաղ ազգը ինչի համարա բանկ գնում. վճարում, վարկ։ Էն էլ գնացի որ փակեմ, էնքան հերթ էր, թողի, գնացի։ 12 օրով բանկ են փակում, հա՞, իրար սպանում էին»,-ասում է քաղաքացիներից մեկը։ Շատերը բողոքում են, որ չեն կարողացել այս ընթացքում ստանալ իրենց փոխանցումները, արդյունքում՝ պարտքի տակ են ընկել։ «Էդ վերևը նստածները ինչ են մտածում, իրենց սեղանները ճոխ լինի, ջանդամ թե մեր նման մարդկանցն էլ պակաս լինի»,-նշել է մեկ այլ քաղաքացի։ Տնտեսագետների գնահատմամբ՝ բանկային համակարգի 12 օր չաշխատելն առաջիկայում իր բացասական հետեւանքները ցույց կտա։ Մանրամասները՝ տեսանյութում