Քաղաքից տեղափոխվել են գյուղ եւ փոշմանել (տեսանյութ)
Տարիներ շարունակ մայրաքաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասում բնակված Հարությունյանների ընտանիքը երեք տարի առաջ տեղափոխվել է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ։ Պատճառը տան փոքրությունն է եղել։ Այժմ, սակայն, տան տիրուհին զղջում է։ «Կյանքը գյուղում դժվար է. տարեցները մի կերպ հողագործությամբ են զբաղվում, երիտասարդներն էլ լքում են հայրենի օրրանը»,-նշել է Նադյա Հարությունյանը։ Ապրում են վեց հոգով՝ ինքը, ամուսինը և երկու որդիները՝ կանանց հետ։ Ընտանիքում միայն զավակներն են աշխատում, որոնց ստացած աշխատավարձով հազիվ առօրյա կարիքներն են կարողանում հոգալ։ Նրա ցանկությունն է, որ նոր տարում ղեկավար օղակներն ավելի շատ մտածեն ժողովրդի, հատկապես՝գյուղացու մասին։ «Պետք է մտածեն երիտասարդների, թոշակառուների մասին։ Թոշակը չի բավարարում։ Համ թանկացումը, համ էլ թոշակառու ենք։ Երիտասարդներն իրենց ընտանիքները չեն կարողանում պահել»,-պատմել է տիկին Նադյան։