Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին 2,5 տարի չի կարողանում մեքենան մաքսազերծել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Window-Capture

Քաղաքացի Սերգեյ Գրիգորյանը երկուսուկես տարուց ավելի փորձում է մաքսազերծել 10 հազար դոլարով Ճապոնիայից Հայաստան ներմուծված մեքենան։ Մաքսազերծման վերջին փորձը ձեռնարկել է դեկտեմբերի 29-ին։ Բանն այն է, որ օրենքի 87-րդ կետը սահմանում է մեքենայի մաքսազերծման գործարքային գինը, իսկ չորրորդ ձեւը՝ հսկիչ գինը, այսինքն, 87-րդ կետով 10 հազար դոլարով ձեռք բերված մեքենայի համար մաքսազերծվում է 10 հազար դոլարի 34 տոկոսը, իսկ հսկիչ գնի դեպքում մեքենան մաքսատանը գնահատվում է 17 հազար դոլար, դրանից հետո միայն գանձվում է 34 տոկոսը։ Սերգեյ Գրիգորյանը ներմուծման ընթացքում կատարված բոլոր վճարումների փաստաթղթերն ունի։ Քաղաքացի Սերգեյ Գրիգորյանը բարձրանում է մաքսատան պետի մոտ։ Տեսախցիկն առգրավվում է։ Պետը զարմանում է՝ իսկապես, ի՞նչ խնդիր կա։ Ձեւակերպեք առաջնային մեթոդի 87-րդ ձեւով։ Մինչդեռ հայտարարագիրը կազմվեց ոչ ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ ներառելով ակնհայտ սուտ տեղեկություններ, ըստ որի՝ մեքենան Հայաստանի սահմանը հատել է բեռնափոխադրող մեքենայով։ Մինչդեռ քաղաքացին ինքն է վարել մեքենան Բաթումիի նավահանգստից մինչեւ Երեւան։ Մանրամասները՝ տեսանյութում