Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցանցային հաղորդակցության որ միջոցներն են առավել վստահելի. Media.am

Հասարակություն
Web-Programming

Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերի վերջին հրապարակումը բավական մտահոգիչ է, քանի որ ավելի լուրջ է դրվում համացանցային հաղորդակցության անվտանգության հարցը: ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) փաստացի վերահսկում է համացանցում լայն տարածում ստացած գրեթե բոլոր տիպի հաղորդակցության միջոցները: Skype-ի վերաբերյալ շատ հստակ է ասվում. տվյալների կայուն հավաքագրումը սկսվել է 2011-ի փետրվարից: ("Sustained Skype collection began in Feb 2011") Սնոուդենի տվյալների համաձայն՝ Ազգային անվտանգության գործակալությունը հինգ բալանոց սանդղակ ունի, որով որոշվում է, թե որքանով հեշտ կամ դժվար է ծառայության համար ընթերցել օգտատերերի նամակագրությունները: Այսպես, Facebook-ի ներքին նամակագրությունների ընթերցումը սովորական, առօրեական բնույթ է կրում: Ավելի դժվար, բայց լուրջ խոչընդոտներ չառաջացնող է նաեւ ռուսաստանյան Mail.ru ծառայության մեջ ներթափանցելը: Լուրջ խնդիրներ առաջանում են Tor համակարգի եւ բարձր մակարդակի գաղտնագրում կիրառող էլեկտրոնային նամակագրությունների համակարգերի հետ (փաստաթղթում նշվում է Zoho համակարգը): Խնդրահարույց են նաեւ Off-the-Record (OTR) գաղտնագրման արձանագրությունը եւ այն օգտագործող ծրագրերը: Գործակալությունը չունի աշխատող գաղտնալսման համակարգ: Նման գաղտնագրում կիրառում են, օրինակ, TextSecure կամ Signal հավելվածները: Ավելին՝ այստեղ