Կան դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 36-39-րդ կմ-ում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք գյուղ տանող ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ըստ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության՝ դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Սելիմի լեռնանցքում, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավան գյուղի և Զանգեր կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: