Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Կյուրեղյանը չի ներկայացել դատարան (տեսանյութ)

Հասարակություն
shant-krakox1

Անցյալ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ օդամղիչ (խաղալիք) ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանն այսօրվանից նոր պաշտպան ունի։ Նրա պաշտպանությունը կիրականացնի հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշեց, որ պաշտպանը կարող է առանց իր պաշտպանյալի մասնակցել դատաքննությանը,սակայն Անժելա Հոբոսյանը առարկեց։ Դատավորը ստիպված դատական նիստը հետաձգեց մինչեւ հունվարի 28-ը։ Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը նախորդ դատական նիստերին հրաժարվել էր ոտքի կանգնել եւ դատավորը անհարգալից վերաբերմունքի համար 10 ժամով նրան հեռացրել է դատական նիստերի դահլիճից։