Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհն անցանելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Գավառի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված մաքրման և մշակման աշխատանքների արդյունքում հունվարի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, լիովին անցանելի է Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 36-39-րդ կմ երկարությամբ հատվածը: Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Երևան-Երասխ-Գորիս -Մեղրի միջպետական ավտոճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք գյուղ տանող ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն