Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես ռուսական ալիքները կոծկեցին Գյումրու սպանդը. media.am

Հասարակություն
media

Լռության դավադրությամբարձագանքեցին ՌԴ TV-ները Գյումրիում կատարված սպանություններին։ Առաջին օրը՝ հունվարի 12-ին համառուսաստանյան երեք գլխավոր ալիքներից («Россия», «Առաջին ալիք», «НТВ») ոչ մեկը չանդրադարձավ սպանդին, որի համար կասկածվում էր ռուսական 102-րդ բազայի զինվոր Վալերի Պերմյակովը։ «Առաջին ալիք»-ն իր երկերեսանիության մեջ էնքան հեռու գնաց, որ նույն օրվա նորությունների գլխավոր թողարկման մեջ մեղադրեց Եվրոպային «Շառլի էբդոյի» սպանությունները լայնորեն լուսաբանելու, իսկ Դոնեցկում ծանր վիրավորված երեխային մոռացության մատնելու համար, ոչ մի բառ չասաց «ռազմավարական դաշնակից» Հայաստանն ալեկոծած ողբերգության մասին (մինչեւ հիմա)։ Հաջորդ օրը՝ հունվարի 13-ին, լռությունը խզեց «НТВ»-ն, որի ցինիզմը գերազանցեց «Առաջին ալիք»-ին։ Ալիքի նորությունների թողարկումներից մեկը հաղորդեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական բազայից զինվոր է փախչել, որին գտել եւ հանձնել են հրամանատարությանը։ Այսինքն՝ «НТВ»-ին հուզող խնդիրը դասալիքի հանդեպ ռուսական իշխանությունների վերահսկողության ապահովումն էր։ Կարող է անհավատալի թվալ, բայց իր եթերը զանազան քրեական սերիալների ու պատմությունների միջոցով արյան բաղնիքի վերածած հեռուստաընկերությունը ծպտուն չհանեց սպանությունների մասին։ Ընդհանրապես: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում