Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանն աշխատում է ինքն իր դեմ (տեսանյութ)

Հասարակություն
65722b434fe672c2b8f0d7e32265bad7

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը շեշտում է, որ ներկա պահին հայկական մեդիա ոլորտում տիրում է իսկական շիլաշփոթ՝ կապված վերջին օրերին երկրում տիրող իրավիճակի հետ։ «Մեծ խնդրանք ունեմ բոլոր լրատվամիջոցներին՝ շատ ուշադիր լինել, թե ինչ տեղեկատվություն է գալիս, որովհետև ներկա պահին հայկական դաշտում բացի հայկականից, մոտ 6- 7 այլ տեղեկատվական հոսքեր են գալիս, որոնց հիմնական ուղղվածությունը ներկա պահին ՝ սրել հայ -ռուս հարաբերությունները»,-ասաց Տիգրան Քոչարյանը։ Վերջինիս կարծիքով՝ խիստ վատ պահվածք է ցուցաբերում ռուսական կողմը՝ տեղեկատվական առումով ։ «Որոշ հեռուստաալիքներ կան, որոնք ընդհանրապես արհամարհեցին այս միջադեպը՝ միգուցե վախենալով էլ ավելի իրավիճակը սրելուց։ Իսկ ընդդիմադիր ռուսական ԶԼՄ-ներն էլ աշխատում են իրավիճակի սրման վրա»։ Փորձագետն անդրադառնալով նաև Ավետիսյանների ընտանիքի հետ կատարվածին, միանում է այն պահանջներին, որ մեղավորը պետք է իր արժանի պատիժը կրի Հայաստանում ՝ հայկական բանտում, ոչ թե մեր երկրի տարածքում գտնվող ինչ-որ ռուսական կալանավայրում։ «Ռուսական կողմը պետք է հասկանա, որ սա այն դեպքը չի, որ նույնիսկ օրենքի սահմաններում ինքը պետք է այդպիսի ոճիր կատարած մարդուն պահի, քանի որ դա աշխատում է հենց Ռուսաստանի դեմ, և այն մարդիկ, որոնք օգտվում են այդ իրավիճակից ՝ շատ լավ բարձրացնում են հակառուսական տրամադրությունները։ Պետք չէ ռուսական կողմին ամեն ինչում ման գալ Պետդեպի ձեռքը, որովհետև սա այն դեպքն է , որ ռուսական կողմն ինքն իր դեմ է աշխատում ՝ մեդիադաշտում»,-նշում է բանախոսը։ Նրա համար ընդունելի են բոլոր այն ճանապարհները, որոնք կարող են ստիպել մեղավորին դատվել մեր օրենսդրությանը համաձայն, բացառությամբ ՝ արյունահեղության։