Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատական նիստը դարձյալ հետաձգվեց դատախազի պատճառով

Հասարակություն
20.11.26

Սիսիանի քաղաքապետի նախկին տեղակալ Աշոտ Գրիգորյանի, ֆինանսական բաժնի նախկին պետ Կարեն Դանիելյանի, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, համայնքային ենթակայության «Սիսիանի լրատու» ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանի եւ հաշվապահ Հասմիկ Եսայանի դեմ հարուցված քրեական գործով երեկվա նիստը դարձյալ հետաձգվեց: Այս անգամ մեղադրող կողմի՝ դատախազ Գարիկ Դանիելյանի պատճառով: Նա գրավոր միջնորդություն էր ներկայացրել դատարան, որում նշված էր, որ առողջական խնդիրներ ունի, կցված էր նաեւ բժշկի տեղեկանքը: Այդ գրությունը դատարանը ստացել էր նիստից րոպեներ առաջ: Հարկ է նշել, որ քրեական գործը հարուցած է սիսիանցիների նկատմամբ, եւ մարդիկ ամեն անգամ երկար ճանապարհ են կտրում-անցնում՝ Կապան հասնելու համար, մի մասն էլ Երեւանից է գալիս: Նշանակված 9 դատական նիստերից 7-ը ամենատարբեր պատճառաբանություններով հետաձգվել է: Գարիկ Դանիելյանի միջնորդության մեջ նշված էր, որ նա հունվարի 24-ից փետրվարի 4-ը գտնվելու է արձակուրդում: Գործը քննող Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը տեղեկացրեց, որ չի բացառվում, որ գործում ներգրավվի նաեւ 2-րդ դատախազը, որը արձակուրդի ժամանակ կփոխարինի գործընկերոջը:դատար Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 27-ին: