Ակադեմիկոսի վերջին աշխատասենյակը չի տրամադրվել ոչ ոքի (տեսանյութ)
Գործի վարպետ, հանդուրժող ու զսպված ղեկավար. այսպես են գործընկերներն ու հարազատները հիշում Սրտաբանության գիտահեզոտական ինսիտուտի հիմնադիր, ակադեմիկոս Կարեն Քյանդարյանին։ Այսօր նա կդառնար 90 տարեկան։ Կարեն Քյանդարյանը մինչեւ կյանքի վերջին օրերը՝ 2013թ. աշխատել է հարազատ ինսիտուտում։ Վերջին մի քանի տարիներին արդեն տնօրենը չէր, այլ ղեկավարել է բաժիններից մեկը։ Նրանից հետո ոչ մեկին իր վերջին աշխատասենյակը չի տրամադրվել։ Մի քանի իրեր են մնացել, այդ թվում՝ նրա հետ 43 տարի աշխատած տիկին Քնարիկի պահած լուսանկարը։ Ակադեմիկոսի այրին ընդգծում է՝ ամուսինը մեծ սիրտ ուներ։ Ապրում էր միայն բժշկությամբ ու գիտությամբ։ Կարեն Քյանդարյանը յուրահատուկ ունակություններով էր օժտված։ Դպրոցն ավարտել էր 9 տարում։ Բուհը նույնպես մեկ տարի շուտ։ Տիրապետել է 12 լեզվի։ Միջազգային կոնֆերանսներ ու գիտոժողովներ է նախագահել աշխարհի տարբեր երկրներում ու վարել դրանք հենց այդ երկրի պետական լեզվով։ Այսօր ակադեմիկոսի գործընկերնեը հպարտությամբ են նշում՝ աշխատել են հանճարի հետ, ում շնորհիվ է նաեւ Հայաստանը ճանաչում ձեռք բերել այս բնագավառում։