Մարդիկ ստիպված են ժամկետանց սնունդ գնել. Առավոտ
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանն այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց, որ այս տարի նկատվում է պարենային ապահովության խնդիր. սա բացառիկ երեւույթ է: Պարոն Պիպոյանն ասաց, որ հունվարի 5-6-ից սկսած շուկայում բացակայում էին մի շարք պարենային ապրանքներ. «Օրինակ` կաթնամթերքը, մեր աչքի առաջ մի կին խանութում գնեց ժամկետանց կաթնամթերք, երբ ասացինք` ժամկետանց է, նա պատասխանեց` բա ի՞նչ անեմ, թարմը չկա, ես էլ պիտի խմորեղեն պատրաստեմ»: Պիպոյանի ներկայացմամբ` այս տարի կաթնամթերքի շուկայում շատ խախտումներ չեն եղել, իսկ ահա անցյալ տարի պիտանելիության ժամկետներն արհեստականորեն երկարացնում էին. «Այս տարի նման մեկ դեպք ենք գրանցել»: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ-ն այս տարի, ինչպես Պիպոյանն ասաց, տարօրինակ խախտում է հայտնաբերել. «Շոկոլադը, որը երբեւէ մեր երկրում կիլոգրամով չի վաճառվել, միշտ տուփով է վաճառվել, այս տարի վաճառել են կիլոգրամով ու ավելի էժան, քան տուփովն է: Սա ապացուցում է մի բան, տուփի վրա երեւում է պիտանելիության ժամկետը, իսկ կիլոգրամովի դեպքում` չի երեւում, սա մեթոդ է ժամկետանց տուփով շոկոլադն այլ տարբերակով վաճառել: Սա միանշանակ խախտում է, բայց ապացուցելի չէ» ։ Ամբողջական հոդվածը՝ այստեղ