Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր բացահայտումներ` Դինքի սպանության գործով (տեսանյութ)

Հասարակություն
590843f54e60abeca1eff44cc747fc62

8 տարի առաջ՝ հունվարի 19-ին, Թուրքիայում սպանվեց հայազգի լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։ Նրա մանկության ընկեր, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Դինքի սպանության հետ կապված վերջին ժամանակներս եղել է 3 շատ կարևոր բացահայտում ։ «Երկու շատ բարձրաստիճան պաշտոնյա 2007 թվականին եղել են Տրապիզոն քաղաքի պետական գաղտնի սպասարկության ուղիղ պատասխանատուները, և նրանց հենց անմիջական շեֆը մեղադրվեց Հրանտ Դինքի սպանության մեջ և այժմ իբրև կասկածյալ ներգրավվեց այդ դատական գործընթացին , և ասում են նաև, որ այժմ երկու ուրիշ մարդիկ, որոնք ևս ձերբակալված են, խոստովանական ցուցմունքներ են տվել , սակայն չի հրապարակվում նրանց ասածը՝ նախաքննական գաղտնիությունից ելնելով»։ Ըստ պարոն Հացպանյանի ՝ հայերիս համար, չկա որևէ չբացահայտված հարց Դինքի սպանության հետ կապված , սակայն Թուրքիայում պետական մակարդակով փորձում են ցույց տալ, որ 2015թվականին անաչառ, արդարացի դատավարություն է լինելու և մեղավորները խստագույնս պատժվելու են։ «Պանթուրանական-պանֆաշիստական կազմակերպության անդամ հանդիսացող մի անձնավորություն այժմ ոստիկանապետն է Իրաքի սահմանում գտնվող Ջիզրե քաղաքի, որը հենց սահմանն է Իրաքի և Թուրքիայի , և այդ մարդը այդտեղ անընդհատ էթնիկ բախումներ է հրահրում, և ինքը ևս իբրև կասկածյալ հարցաքննվել է Դինքի սպանության առթիվ, և ըստ էության բոլոր ապացույցները ցույց են տալիս, որ ամենահիմնական գործող անձը հենց նա է եղել։ Այժմ այդ մարդու ղեկավարության տակ գտնվող Ջիզրե քաղաքում ընդամենը 15 օր առաջ անչափահաս քուրդ տղա երեխա է սպանվել ՝ հենց ոստիկանության հարձակման ժամանակ, և դա Ջիզրեում մեծ ըմբոստության հանգեցրեց»։ Բանախոսի փոխանցմամբ ՝ այդ դեպքը մեծ ապստամբության ալիք է բարձրացրել նաև Թուրքիայի քաղաքական դաշտի գրեթե բոլոր օղակներում։ «Բոլորը մատնացույց արեցին անմիջապես Էրդողանին, թե ինչպես կարելի է Հրանտ Դինքի նման մարդու սպանության մեջ հիմնական դերակատար հանդիսացող անձը , ով այժմ ևս ոստիկանապետի պաշտոնում է հանդես գալիս , էթնիկական հողի վրա բախումներ է կազմակերպում »,-ասաց նա։ Պարոն Հացպանյանը ենթադրեց նաև, որ այսքանից հետո հնարավոր է, որ այդ ոստիկանապետին պաշտոնանկ կանեն։