Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնավաճառի տնտեսվարողները պետք է վճարեն մարզադաշտի պահպանման գումարը (տեսանյութ)

Հասարակություն
hrazdan

«Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները հայտնվել են անելանելի իրավիճակում։ Վարձավճարների բարձրացումը նրանց դարձնում է գործազուրկ։ Վաճառական Կարեն Աղաբեկյանի ներկայացմամբ՝ «Վիճակը արդեն անմխիթար է դարձել»։ Լուսինե Բադանյանի խոսքով՝ «մինչեւ հիմա սուս ու փուս տարել մուծել ենք, բայց հիմա էս էն գումարնա, որ էլ չենք տեղավորվում։ Այսինքն՝ երեխեքը հաց չուտեն, մենք մուծենք»։ «Հրազդան» տոնավաճառում վարձավճարները բարձրացել են Ամանորից առաջ՝ մեկ ամսվա համար 200,000 հազար դրամից դառնալով մոտ 330,000։ «Հրազդան» հոլդինգի մամուլի ծառայության ղեկավար Թամարա Սարյանը հեռախոսազրույցում պարզաբանում է. «Վճարների համահարթեցում է գնում, մյուս կողմից էլ փոխարժեքային տատանումներն են ազդեցություն թողել տնօրինության որոշման վրա»։ Չցանկանալով՝ 100 000 դրամ լրացուցիչ գումար վճարել իբրեւ վարձավճար, տնտեսվարողները որոշել են տեղափոխվել այլ առեւտրի կենտրոն։ Ապրանքների գները բարձրացնել նրանք չեն ուզում, առանց այդ էլ առեւտուր չկա։ «Հրազդան» հոլդինգի պաշտոնական պատասխանում հիշեցվում է նաեւ, որ տաղավարների վարձավճարներից է գոյանում այն գումարը, որով պահվում է «Հրազդան» մարզադաշտը։ Իսկ վաճառականները չեն կարողանում հասկանալ, թե ինչու հենց իրենք պետք է վճարեն մարզադաշտի պահպանման գումարը։ Տեսանյութը՝ ավելի ուշ