Վրաստանի փաստաբանը կդիմի մինչեւ Ստրասբուրգ՝ ՀՀ-ով թմրամիջոց անցկացնելու գործով. Առավոտ
Ավթանդիլ Մարտիաշվիլուն ՀՀ քրեական օրենսգրքով մեղադրական է առաջադրվել այն բանի համար, որ ազգությամբ թուրք Օսման Ուղուրլուի հետ, «իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով՝ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց»: Դատական վիճաբանությունների փուլում նրա համար մեղադրողը Գորիսի դատարանում պահանջել է տասնութ տարվա ազատազրկում, իսկ թուրք ամբաստանյալի համար՝ քսան: Այսօրվա ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Վրաստանի փաստաբան Թեյմուրազ Մայսուրաձեն: Aravot.am-ի հարցին, թե Վրաստանի քրեական օրենսգրքով եթե դատեին նրա պաշտպանյալին, որը մեղադրվում է մեկ տոննա հերոին այլ պետության սահմանն անցկացնելու համար, որքան կլիներ նրա պատժաչափը, պաշտպանն ասաց՝ մինչեւ քսան տարի, անգամ նաեւ ՝ ցմահ ազատազրկում: Ասուլիսի ժամանակ փաստաբանն անդրադարձավ նաեւ թուրքական հետքին: Ամբողջական հոդվածը` այստեղ