Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերյոժայի մահվանից հետո մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել հիվանդանոցում. news.am (տեսանյութ)

Հասարակություն
seryoja

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, որոնք 6-ամսական Սերյոժայի մահվան բոթը լսելուց հետո եկել են ցավակցելու փոքրիկի հարազատներին: Շատերը ցավալի տեղեկությունն իմացան հենց հիվանդանոցում. նրանք եկել էին հիվանդանոց՝ երեխային իրենց զորակցությունը հայտնելու, նրա համար խաղալիքներ ու հագուստ էին բերել: Մեզ հետ զրույցում շատերն ասում էին, որ փոքրիկի մահով կարծես թե ողբերգությունը կրկնապատկվեց: Նրանք խոստովանում էին, որ վերջին 7 օրերին աղոթել են Սերյոժայի համար եւ մինչեւ վերջին պահը հույսը չեն կորցրել: Նշենք, որ փետրվարի 2-ին փոքրիկ Սերյոժան կդառնար 7 ամսական: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները 7 օր պայքարում էին նրա կյանքի համար, որի ընթացքում նա երկու անգամ վիրահատության ենթարկվեց: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում