Տոնուսից խաբվածները դատարանում են (տեսանյութ)
«Տոնուս» ընկերությունից խաբված բնակիչների հարցը դատարանում է։ Սնանկ ճանաչված ընկերության պարտատերերի ցուցակը պետք է հաստատվի: Այսօրվա դատական նիստում առայժմ միայն առարկություններն ու միջնորդություններն էին քննարկվում։ Բնակարանամուտ չտոնած քաղաքացիների տեսակետները տարբեր են. մի մասը կորցրել է հույսը, թե այդ շենքերում բնակարան կունենան։ Մյուս մասը պայքարելու է «Տոնուսի» շենքերում բնակարան ունենալու համար։ «Գումար եթե տան, չնչին գումար են տալու, եթե հաշվարկ անեն, ոչինչ չի մնում»,- ասում է Զոյա Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ բնակիչները դեռ 2006 թ. պայմանագիր են կնքել «Տոնուսի» հետ, որպեսզի Դավթաշեն համայնքում բնակարաններ ստանան։ Գումարները մուծել են Արցախբանկում, իսկ ավելի ուշ ընկերությունը ճանաչվել է սնանկ, եւ հիմա բնակարանները հայտնվել են Արցախբանկի տնօրինության տակ։ 180 ընտանիք «Տոնուսի» խարդախության հետեւանքով մնացել է առանց բնակարանի։