A
A
Մալախովի ծրագրի նկարահանումները դադարեցվել են փոքրիկի մահից հետո
Գյումրիում լռություն է. ինչպես հայտնում են բլոգերներն ու լրագրողները Գյումրիից, փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը լսելուց մինչ այս պահը մարդիկ շարունակում են մոմ վառել Ավետիսյանների տան մոտ: Թեւ մայրաքաղաքից մեծ թվով ոստիկանական ուժ է տարվել Գյումրի, սակայն քաղաքում խաղաղ է: Փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ քիչ առաջ չեղյալ են հայտարարել ռուսական Առաջին ալիքի Մալախովի ծրագրի նկարահանումը, որը պիտի լիներ Գյումրիի ողբերգության մասին: Ինչպես գրում է բլոգեր Իզաբելա Աբգարյանը, այդ մասին քիչ առաջ հայտնել է Ալեքսանդր Սիրունյանը, ով Մոսկվայում է և պետք է լիներ հաղորդման հյուրը որպես փաստաբան: