Վանաձորցի դպրոցականը դուրս է եկել կոմայից եւ օգնության կարիք ունի
Վանաձորցի դպրոցական Տիգրան Գեւորգյանը, որ դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով ծանր վնասվածքներ էր ստացել կրծքավանդակի եւ որովայնի շրջանում, կոմայից դուրս է եկել: Այս մասին հայտնում են նրա հարազատները՝ ավելացնելով, որ Տիգրանը վերականգնողական երկար ճանապարհ ունի. դեռևս չեն վերականգնվել տեսողությունը, շարժունակությունը և մնացած զգայարանները: Առաջիկայում նախատեսվում է ևս մեկ վիրահատություն, որի համար Տիգրանին աջակցություն է հարկավոր: Հիշեցնենք, որ Վանաձորցի դպրոցական 17-ամյա Տիգրանը ավելի քան մեկ ամիս անգիտակից վիճակում պառկած է Երևանի Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Վանաձորի դպրոցներից մեկում Տիգրանը, փորձելով ազատել դասընկերոջը ծեծկռտուքից, ծանր վնասվածք է ստացել կրծքավանդակի, որովայնի շրջանում, վնասվել են սիրտը և լյարդը: Այս դեպքը մեծ արձագանք գտավ ոչ միայն հայրենի քաղաքում, այլ նաև հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներում: Վանաձորցի բժիշկներին հրաշքով հաջողվեց խլել Տիգրանին մահվան ճիրաններից, և 15 րոպե կլինիկական մահից հետո նրա սիրտը կրկին սկսեց բաբախել: Սակայն մինչ օրս Էրեբունի հիվանդանոցում բժիշկներն ամեն օր պայքարում են նրա կյանքի համար: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ Տիգրանի կյանքի կոչելու դժվարին ճանապարհին: Հաշվեհամարներ՝ 1930031120600300 Հայկական դրամ (Converse Bank), Սարգիս Գևորգյան 1570021664190101 US Dollar (Ameria Bank), Գառնիկ Գևորգյան ArCa online - 9051 2702 0030 4002: