Բոյկոտ ռուսական TV-ներին. media.am
Բացառիկ բան տեղի ունեցավ Հայաստանում՝ հանրային նախաձեռնությամբ հունվարի 20-ը սգո օր հայտարարվեց։ Ինչպես վայել էր, հազարավոր մարդիկ մոմեր վառեցին ի հիշատակ Գյումրիի սպանդի 7 զոհերի։ Իսկ ի՞նչ է լինելու հիմա, երբ սգո հանդիսություններին հաջորդել է առօրյան։ Խոսքը դատավարության լուսաբանման մասին չէ, որ առանձին մեծ թեմա է, այլ ռուսական դաշնային TV-ների վարքագծի, որ 3 օր ուշացումով անդրադարձան սարսափելի ոճրագործությանը։ Թիվը խորհրդանշական է. ճիշտ 3 օր ուշացավ սովետական զորքը, երբ 1988-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքը սպանում, խոշտանգում, բռնաբարում էր իր անմեղ հայ բնակիչներին։ (1999-ի Բաքվի «պոգրոմների» ժամանակ էլ ուշացումը 7 օր էր, ոնց որ Վ. Պուտինի ցավակցության դեպքում)։ Միակ ենթադրությունը, որ խելամիտ է թվում՝ նրանց արգելված էր խոսել, մինչեւ Կրեմլը ձեռնտու վարկած մշակեր. ասենք՝ որ Ամերիկայի մատն է խառը կասկածյալի՝ 102-րդ ռուսական բազայի զինծառայող Պերմյակովի կողմից մի ամբողջ հայ ընտանիք բնաջնջելու գործում... որ կասկածյալի հայրը Ռուս ուղղափառ եկեղեցու հետեւորդ չէ եւ այլն։ Դա նշանակում է, որ երբ սկսվի դատավարությունը, («ռուսական դատավարություն»՝ ըստ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի) ռուսական TV-ները ոչ թե լռելու են, այլ իրենց ուզած լույսի տակ ներկայացնեն ոճիրն ու «սեփականացրած մարդասպանին»՝ ուղղակի կամ անուղղակի վիրավորելով Հայաստանի Հանրապետությունը եւ հայությանը։ Ավելին՝ այստեղ