Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտարարություն առողջական խնդիրներով անձանց զորակոչի ենթարկելու վերաբերյալ.ՀՔԱ

Հասարակություն
index5

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակաբար խախտում է զորակոչիկների իրավունքները Շարունակվում են առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը զորակոչիկների եւ ծնողների կողմից: Վերստին ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ նրա համապատասխան ստորաբաժանումները շարունակում են անօրինական քայլեր իրականացնել զորակոչի գործընթացի ամբողջ ընթացքում՝ ՀՀ զինված ուժեր զորակոչելով լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց: Ավելին, ամեն գնով փորձում են անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, հաշվի չառնել բժշկական հանձնաժողովների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունները, երիտասարդների մոտ առկա լուրջ հիվանդությունների հնարավոր զարգացումները եւ առանց որեւէ հիմնավորման երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը եւ ենթարկել զորակոչի: 2014-2015 թթ. ձմեռային զորակոչի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ: Կազմակերպություն դիմած անձանց բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա գնահատվել է նրանց առողջական վիճակը, որի արդյունքները ցույց են տալիս, որ հիմնականում նրանց մոտ առկա խնդիրների առկայությունը չի կարող թույլ տալ նրանց անցնել զինվորական ծառայության: Մինչդեռ, նույնիսկ բժշկական հանձնաժողովների եզրակացությունները հաշվի չեն առնվել այս ամբողջ ընթացքում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ