Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհետազոտվեն Երեւանյան լճի ջրային օրգանիզմները (տեսանյութ)

Հասարակություն
e34b6838b6b7c0d4df4ef688f38eefa0

30 գիտական հայտ 108 գիտնականի մասնակցությամբ արժանացել է ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի դրամաշնորհին։ Արմեն Սարգսյանը այդ գիտական խմբերից մեկի ղեկավարն է։ Դրամաշնորհ է ստանում արդեն 3-րդ անգամ. խոստովանում է՝ 5000 ԱՄՆ դոլարը շատ քիչ հարցեր է լուծում, բայց անցած տարիների համեմատ, երբ գիտնականները անգամ դա չունեին, մեծ խրախուսանք է։ ԳԱԱ-ի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի թիմը ստացած դրամաշնորհով պատրաստվում է ամռանը հետազոտել Երեւանյան լճի ջրային օրգանիզմները։ Խմբի 80 տոկոսը երիտասարդներ են։ Դրամաշնորհը բավարար չէ լուրջ գիտական հետազոտություններ կատարելու համար։ Այս փաստը ընդունում են նաեւ ՀՕՖ-ի ներկայացուցիչները։ Բայց վստահեցնում են՝ այն օգնում է գոնե մեկ քայլ առաջ գնալ։ Ավելին՝ տեսանյութով