Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իէն Գիլանը դիմել է Գյումրիի բնակիչներին. mediamax.am

Հասարակություն
ien-gilan

Աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի երգիչ Իէն Գիլանը նամակով դիմել է Գյումրիի բնակիչներին՝ հունվարի 12-ի ողբերգության կապակցությամբ: Հունվարի 25-ով թվագրված նամակում ասված է. «Հարգելի ընկերներ, Ցանկանում եմ հայտնել անկեղծ ցավակցություններս հունվարի 12-ին Գյումրիում կատարված վայրագության կապակցությամբ: Այդ քստմնելի եւ անիմաստ հանցագործությունը` Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, հոգիս ցավով եւ տխրությամբ լցրեց Գյումրիի ժողովրդի համար: Նրանք քաջ եւ սիրող մարդիկ են, որոնց հետ ես ուժեղ հոգեւոր կապ եմ զգում: Մի քանի օր փորձում էի խոսքեր գտնել, որպեսզի բացատրեմ ապրումներս, սակայն բառերը չէին գալիս: Այսօր, անցկացնելով այս խաղաղ կիրակի օրը Անգլիայի իմ տանը, վերջապես որոշեցի արտահայտվել, սակայն չեմ կարող առաջարկել ավելին, քան իմ սերը եւ բոլորիդ գրկելու ցանկությունը: Սովորական մարդիկ ի զորու չեն հասկանալ, թե ինչպես կարելի էր նման կենդանական արարք գործել... Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում