Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարդին ընկել է խանութի վրա

Հասարակություն
2_5

Հունվարի 30-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Հակոբյան փողոցում` «Մերգելյան ինստիտուտի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը հարվածել է ծառին, ծառը շրջվել է մոտակա խանութի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բարդու ծառը ընկել է Հ. Հակոբյան փողոցի թիվ 3/10 հասցեում գտնվող խանութի տանիքին (խանութի ծածկը դեֆորմացվել է` 0,5 քմ), իսկ մոտակայքում գտնվող սյունը թեքվել է: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: «Երքաղլույս» ՓԲԸ-ի և Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները ծառը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:   Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն