Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղասի Այվազյանի ժառանգության ճակատագիրը օդից կախված է (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
XwNMOn1OoY4

Արձակագիր, գեղանկարիչ Աղասի Այվազյանի գեղարվեստական ու գրական ժառանգության ճակատագիրը օդից կախված է։ Նրա այրին՝ տիկին Գրետան, արդեն մի քանի տարի է` նկարների ու գրքերի համար տանիք է փնտրում, բայց ապարդյուն։ Տիկին Գրետան միայնակ այլեւս չի կարողանում փրկել ամուսնու հեղինակային ու կոլեկցիոն գրքերը փոշուց։ Նկարների ճակատագիրն էլ է վտանգված. տնային պայմանները, սխալ ջերմաստիճանն ու լուսավորությունը սկսել են իրենց ազդեցությունը թողնել։ Գրետա Վերդյանը դիմել է տարբեր գերատեսչությունների ու ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանին։ Ցուցահանդես կամ միջոցառում կազմակերպելու համար աջակցություն ստացել է, բայց թանգարանի հիմնադրման հարցով դիմումներին միայն մեկ պատասխան է հնչում. «Ասում են՝ տարածք չկա, դիմել եմ նախարարություններ, ես ել զարմանում եմ, ինչ ասես սարքում են, բայց մի հատ նոր մշակույթի կենտրոն չի՞ կարելի սարքել»։ Մարտի 23-ին լրանում է Աղասի Այվազյանի ծննդյան 90-ամյակը։ Գրետա Վերդյանը վստահ չէ, որ հոբելյանի առիթով գոնե պետական ուշադրությունը կմեծանա։   Եթե առաջիկայում Աղասի Այվազյանի այրին չկարողանա տարածքի հարցը լուծել, ապա որոշել է՝ ափսոսանքով, բայց ստիպված կվաճառի նկարները՝ գրադարան բացելու ու գրքերը պահպանելու համար։ Ավելին՝ տեսանյութով