Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ Սարգիսի տոնը` Միլանում

Հասարակություն
unnamed2

Սուրբ Սարգիսի տոնը Իտալիայի հայ երիտասարդները կրկնակի անգամ նշեցին. Իտալիայի Հայ Առաքելական եկեղեցու կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցում եւ Միլանի Հայ տանը: Երիտասարդների Օրհնության կարգը կատարվեց ձեռամբ Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանի, որից հետո եկեղեցու հանդիսությունների սրահում, տեղական համայնքային սովորության համաձայն` երիտասարդներն ու հյուրերը ճաշակեցին հայկական ավանդական հարիսան: Ապա տոնակատարությունը շարունակվեց Միլանի Հայ տանը, որտեղ համայնքի երիտասարդական խումբը, գեղարվեստական ղեկավարությամբ Արաքս եւ Արշակ Անթանեսյանների, ներկայացրեց հայկական ազգային պարեր, երգ եւ երաժշտություն: Սրբի տոնի մասնակցության համար Իտալիայում գործող միակ Հայ Առաքելական Եկեղեցի էին եկել նաեւ Բոլոնիայի Հայ համայնքի տասնյակ հայեր՝ համայնքի ակտիվ ներկայացուցիչ Ոստան Անդրեասյանի գլխավորությամբ: Տոնական հանդիսություններին ներկա էին նաեւ հայեր Իտալիայի այլ քաղաքներից՝ Բերգամո, Թորինո, Պավիա եւ այլն: Իտալիայի Հայոց հոգեւոր հովվություն