Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թալինի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն

Հասարակություն
sneg

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն