ՀԱՄԱՃԱՐԱԿ ԱԲՈՎՅԱՆՈ՞ՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱբովյան քաղաքի հիվանդանոցում համաճարակ է գրանցվել: Հիվանդանոց դիմողները բողոքում են փորացավից: Այսօրվա տվյալներով Աբովյանի հիվանդանոցում նշված բողոքներով բուժվում է 17 հիվանդ:
Մեկ շաբաթ է, ինչ հակահամաճարակային կայանի աշխատակիցները շրջում են Աբովյան քաղաքի շենքերով եւ ճշտում. կա՞ն արդյոք ընտանիքներում աղիքային վարակից բողոքողներ: Միաժամանակ բնակարաններ այցելողները բնակիչներին առաջարկում են նաեւ բուժումներ:
Այս ամենի պատճառով Աբովյանում այժմ լուրեր են տարածվում, որ աղիքային վարակը ջրից է: Ստեղծված իրավիճակի մասին հստակ տեղեկություններ մեզ չհաջողվեց ստանալ Աբովյանի հակահամաճարակային կայանից: ՀՀ Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ համաճարակաբանության տեսչության համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանից տեղեկացանք, որ դեպքերի մասին նախարարությունում անտեղյակ են, բայց կփորձեն ճշտել: