Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանդաղ պատերազմ է գնում. ՊՆ խոսնակ

Քաղաքականություն
post7

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նպատակահարմար չի համարում սահմանին հնչած ամեն մի կրակոցից հետո հաղորդագրություն տարածել։ «Օրվա մեջ առնվազն տասն անգամ լուր ենք ստանում։ Դեպք չեմ հիշում, որ ինչ-որ բան թաքցրել ենք։ Մանավանդ քաղաքացիական բնակչության պարագայում խնդիր կա, ես իրավասու չեմ այդ մարդու անունը ձեզ տամ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, երեկ   ուշ երեկոյան հերթական անգամ ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուր գյուղի ուղղությամբ, որի պատճառով խաղաղ բնակիչ է զոհվել։ «Սա անպատասխան չի մնա միանշանակ, մենք ի տարբերություն իրենց, քաղաքացիական բնակչության հետ կռիվ չունենք անելու, մենք մեր հակառակորդին լավ ենք ճանաչում՝ խրամատում նստած զինվորն է»,- ավելացրեց ՊՆ մամուլի խոսնակը։ Ընդհանրապես անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ պարոն Հովհաննիսյանը նշեց, որ դանդաղ պատերազմ է գնում։ «Պատերազմում եթե մի օր պարտվենք, մենք ոչ թե զոհ կունենանք, այլ դիրքեր կկորցնենք, իսկ դիրքերը ոչ թե ինչ- որ մի հենակետ, այլ ծանր բաներ։ Եթե ամեն օր իրենց խախտումներին պատասխան չտանք, եթե ամեն օր իրենց ոտնձգություններին պատասխան չտանք, ապա կսկսենք պատերազմում պարտություններ կրել»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։