ՍԵՒԱՆՑԻՆԵՐԻ ԱՉՔԸ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ, ԱՅԼ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱԹՈՌԻՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում հոկտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ հերթական ընտրությունների անցկացման համար համայնքապետերի եւ ավագանու անդամների թեկնածուներն արդեն նախապատրաստվել են:
Սեւանի քաղաքապետի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ ներկայիս գործող քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը, իսկ Սեւանի ավագանու անդամ առաջադրվածների թիվը 34-ն է, որոնցից ՀՀԿ-ից՝ 4, ՀՅԴ-ից՝ 2, ՕԵԿ-ից՝ 5, ՀԺԿ-ից՝ 1, ԺԿ-ից՝ 1, անկուսակցական՝ 21 թեկնածու են, տեղեկացնում են «STV 1» հեռուստաընկերության մեր գործընկերները:
Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ուղեցույցին համապատասխան համայնքապետերի եւ ավագանու անդամների թեկնածուների գրանցումը ԸԸՀ-ի կողմից տեղի կունենա ս/թ սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը ժամը 18:00-ն: