Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է

Հասարակություն
Lars1

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 20-ին՝ ձյան մաքրման աշխատանքներից հետո, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն