Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զանգեր»-ի ավտոճանապարհը բաց է

Կարևոր լուրեր Հասարակություն
roads11

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին` ժամը 18:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Վայքում (Սարավանի հատվածում), Սիսիանում քամի է: Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն