ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱՌԱՋԱՏԱՐԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԴԻՐՔԵՐԸ
Չնայած նրան, որ Ստեփանակերտի շախմատային մրցաշարի 5-րդ տուրում Աշոտ Անաստասյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, այնուամենայնիվ հայ գրոսմայստերը շարունակում է գլխավոր Ա խմբի մրցաշարային աղյուսակը:
Առաջատարին ընդհուպ մոտեցել է Լեւոն Արոնյանը, որ այս տուրում պարտության մատնեց Դրեեւին: 3-րդ տեղում ընթացող Բուն վաստակել է 3 միավոր: Մրցաշարային աղյուսակը շարունակում է եզրափակել 1 միավոր վաստակած Բոլոգանը:
Բ խմբում առաջատարներ Սերգեյ Գրիգորյանցը եւ Տիգրան Պետրոսյանը միմյանց հետ ոչ - ոքի խաղացին: Լ՝Ամին հաղթեց Արթուր Չիբուխչյանին եւ այժմ Գրիգորյանցի հետ միասին 4-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տիգրան Պետրոսյանը իր ակտիվում ունի 3.5 միավոր:
2-ՐԴ ՄԵԴԱԼԸ
Սլովակիայի Տրենչեն քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդները 2-րդ մեդալը նվաճեցին: 69 կգ քաշային կարգում գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի արդյունքում բարձրացնելով 309կգ գրավեց 3-րդ հորիզոնականը նվաճելով բրոնզե մեդալ:
Այս տարի Տիգրանը հաջող էր հանդես եկել նաեւ պատանիների եվրոպայի առաջնությունում նվաճելով հնարավոր բոլոր մեդալները: Մինչ այդ 62 կգ քաշային Արայիկ Միրզոյանը արժանացել էր արծաթե մեդալի:
2-ՐԴ ՏԵՂԻ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎԵՑ ՆՈՐՈՎԻ
Հայաստանի առաջնության 16-րդ տուրում Երեւանի «Բանանցը» խոշոր 4:1 հաշվով պարտության մատնեց «Էսթեղլալ Կոտայքին» եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: «Բանանցը» ընդամենը 2 միավորով է ետ մնում 2-րդ տեղում ընթացող «Միկայից»: Վերջինս այս տուրում 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը «Կիլիկիայի» հետ: Իսկ ահա առաջատար «Փյունիկը» Արայիկ Ոսկանյանի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Դինամո Զենիթին» եւ այժմ արդեն 10 միավորով է առաջ անցել «Միկայից»: Հաջորդ տուրում էլ հաղթանակ տոնելու դեպքում «Փյունիկը» պաշտոնապես 5-րդ տարին անընդմեջ կդառնա չեմպիոն: