ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ
Սլովակիայի Տրենչին քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Կանանց պայքարում Հայաստանը ներկայացնող Հռիփսիմե Խուրշուդյանը 75 կգ քաշային կարգում երկամարտի արդյունքում բարձրացնելով 228կգ` նվաճեց արծաթե մեդալ:
Մինչ այդ տղամարդկանց պայքարում հաջողության էին հասել Տիգրան Մարտիրոսյանը եւ Արայիկ Միրզոյանը, որոնք նվաճել էին համապատասխանաբար բրոնզե եւ արծաթե մեդալներ:
Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը 30 եկրների ցուցակում գրավել է 9-րդ հորիզոնականը:
ԱՐՈՆՅԱՆԸ ՇՐՋԱՆՑԵՑ ԱՆԱՍՏԱՍՅԱՆԻՆ
Ավարտին է մոտենում Ստեփանակերտում ընթացող շախմատի միջազգային մրցաշարը: 7-րդ տուրում իր առաջին պարտությունը կրեց մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Աշոտ Անաստասյանը, որ զիջեց ռուս գրոսմայստեր Դրեեւին: Իսկ ահա ետնապահ Բոլոգանը առաջին հաղթանակը տոնեց, սեւերով պարտության մատնելով վարկանիշով մրցաշարի թիվ մեկ շախմատիստ Իվանչուկին:
Լեւոն Արոնյանի եւ Կարեն Ասրյանի մրցավեճը ավարտվեց ոչ-ոքի, ինչը հնարավորություն տվեց Լեւոնին 5 միավորով գլխավորել Ա խմբի մրցաշարային աղյուսակը: Աշոտ Անաստասյանը 4.5 միավորով 2-րդ տեղում է, իսկ 4 միավոր վաստակած Նակամուրան զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Բ խմբում հաջող են հանդես գալիս Տիգրան Պետրոսյանը եւ Լ՝Ամին, որոնք վաստակել են 5-ական միավոր: Սերգեյ Գրիգորյանցը եւ Արսեն Եղիազարյանը 4.5-ական միավորով բաժանում են 3-րդ հորիզոնականը: