A
A
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԼՐԱԳՐՈՂ ԵՆ ԴԱՏԻ ՏՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղեկացանք, որ «168 ժամ» շաբաթաթերթի լրագրող Արման Գալոյանին հոկտեմբերի 13-ին հարցաքննության են հրավիրել Շիրակի մարզային դատախազություն: Առիթը հանդիսացել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` մարզային դատախազություն ներկայացրած դիմումը:
Բանն այն է, որ թերթի նախորդ համրում, անդրադառնալով Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին` գրվել էր. «Վերջերս Գյումրիում տեղի ունեցած որոշ արտակարգ միջադեպերը, սպանություններն ու կրակահերթերը, որոնք, ի դեպ, վերագրում են քաղաքապետին ու նրա ընտանիքի անդամներին, լցրել են համբերության բաժակը»:
Այս նախադասությունը քաղաքապետը որակել է որպես իր հասցեին արված զրպարտություն եւ թղթակցի դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով դիմել դատախազություն: