A
A
Ում է նվիրում Ս. Ֆարմանյանն իր ընտանիքի պատրաստած անմոռուկները (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր երեխաների՝ Նարեի ու Դավիթի հետ թղթից պատրաստում է հինգ անմոռուկ և ուղարկում հինգ ընկերներին՝ մարտահրավեր նետելով նրանց կատարել նույնը: «Երեխաներիս՝ Նարեի ու Դավիթի հետ միասին պատրաստված անմոռուկները մենք ուղարկում ենք ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին, Թեւան Պողոսյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, թուրքագետ Վահրամ Տեր- ՄԱթեւոսյանին և բռցքամարտիկ Արթուր Աբրահամին։ Թղթե անմոռուկների հետևի կողմում նշում ենք այն մարդու անունը, ում մենք երախտապարտ ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում»,- ասում է պատգամավորը: Գաղափարի հեղինակը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է։ Ստորեւ՝ տեսանյութը, թե ինչպես է պատգամավորի ընտանիքը պատրաստում անմոռուկները