Բացել լրահոսը Փակել լրահոսը
679602579_1001150142435172_4919706144008175455_n
A A
Պաշտոնական

Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Ապրիլի 25-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ 
 
Այն մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանի նախագահությամբ։ Պատարագին ներկա էր նաև Պոնտուազի եպիսկոպոս Բենուա Բերտրանը, որը հանդես է եկել քարոզով: