ՍԻԲԻՐԱԽՏԻ ԴԵՊՔ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Ախուրյանի մի բնակիչ՝ սիբիրյան խոց ախտորոշմամբ: Ամենայն հավանականությամբ հիվանդության առաջացման պատճառը հիվանդ մսի հետ շփումն է եղել:
Հիվանդության գաղտնի շրջանը տեւում է 1 շաբաթից մինչեւ 10 օր եւ առայժմ Ախուրյանի տարածաշրջանում հիվանդացության այլ դեպք մասնագետների կողմից չի հայտնաբերվել: Ստուգումներից պարզվել է, որ հիվանդ կնոջ ընտանիքի անդամները նույնպես առողջ են, քանի որ այս հիվադության հարուցիչը փոխանցվում է միայն հում մսի հետ անմիջական շփումից.
58 ամյա հիվանդ կնոջ վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է: Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Կարինե Տոնոյանի հավաստմամբ Շիրակի մարզում սիբիրյան խոցով հիվանդանալու դեպքերը այնքան էլ արտառոց չեն դիտվում:Վերջին 5 տարիների վիճակագրական տվյալներով Շիրակի մարզում սիբիրյան խոցով հիվանդացության ամենաշատ դեպքերը գրանցվել են 2001 թվականին: Հիվանդացության դեպք չի գրանցվել միայն 2002 թվականին:
Հաղորդում է "Ցայգ" հեռուստաընկերությունը: