Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոսովոն հայտ է ներկայացրել ՖԻՖԱ-ին եւ ՈՒԵՖԱ-ին

Սպորտ
sport-kosovo

Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Ֆուտբոլի եվրոպական միություն` վերջինիս լիարժեք անդամը դառնալու նպատակով: «Կոսովոն ՈՒԵՖԱ-ի կազմում ընդգրկվելու հայտ պաշտոնապես ներկայացրել է մի քանի շաբաթ առաջ: Այժմ մենք ուսումնասիրում ենք այն, սակայն չենք շտապում արագ որոշում կայացնել: Հարցը վերջնական կպարզվի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունից հետո, քանի որ հայտը պետք է ուղարկենք գործադիր կոմիտեին, հետո նոր համաժողովին: Դրա համար բավական ժամանակ է պահանջվում» - տեղեկացրել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը: Ի դեպ, Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմանդո Դուկան վերջերս հայտարարել էր, որ Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան 2016 թվականին ընդգրկվելու է ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կազմի մեջ, և որ այդ երկրի հավաքականը մասնակցելու է 2018թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին: Հավելենք, որ Կոսովոն քաղաքականապես դեռեւս չճանաչված պետություն է: